Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Միջազգային հանրությունից սպասումներն իրականում ավելին էին. Դավիթ Բաբայանը՝ քառօրյայի մասին. «Արցախպրես»

Ապրիլ 02,2018 13:02

Մի շարք պետություններ, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, քայլեր են կատարել, որպեսզի ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 2, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում, խոսելով 2016թ.-ի ապրիլին Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական ագրեսիայի մասին, ասել է Արցախի Հանրապետության նախագահի մամլո քարտուղար Դավիթ Բաբայանն՝ ընդգծելով, որ այս առումով միջազգային հանրությունից սպասումներն, իրականում, ավելին էին:

Նրա խոսքով՝ ադրբեջանական ագրեսիան առաջին հերթին կանխվել է Արցախի պաշտպանության բանակի և Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության շնորհիվ, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները ոչ հրապարակային ձևով այս ուղղությամբ որոշակի քայլեր են ձեռնարկել:

«Կան երկրներ, որոնք ի վիճակի չէին զսպել ագրեսիան, իսկ որոշներն էլ, օրինակ՝ Թուրքիան, Պակիստանը, հակառակը, խրախուսում էին: Հետևաբար, միջազգային առումով ևս առկա է շահերի բախում, աշխարհաքաղաքական տարբեր մոտեցումներ և այլն: Այս ամենը ցույց է տալիս որ հնարավոր նոր ագրեսիայի դեպքում որևէ մեկի վրա հույս դնելն անիմաստ է: Մեր հաջողության գրավականն այսօր և միշտ պայմանավորված է մեր բանակի հզոր լինելով և համայն հայության համախմբվածությամբ»,- ասել է Դ. Բաբայանը:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30