Մարդատար մեքենաները գրավում են Երեւանի կանգառները։ Այս վարորդները շատ հաճախ իրենց մեքենաները կայանում են կանգառների հենց մեջտեղում, որտեղ ավտոբուսներն ու երթուղային տաքսիները պետք է կայանեն։ Սակայն քանի որ «դաշտը» գրավում են անհատ վարորդները, «գազելների» ու ավտոբուսների վարորդները ստիպված կանգառում են երկրորդ գծին մոտ եւ վթարավտանգ իրավիճակ կամ խցանում ստեղծում։ Իսկ պետավտոտեսուչները չեն էլ փորձում կարգի բերել իրավիճակը։ Այսպիսի «օկուպացված» կանգառների կարելի է հանդիպել գրեթե բոլոր կենտրոնական փողոցներում։
Լուսանկարը՝ ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԻ
«Առավոտ»
31.03.2018