Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն արագ արձագանքեց

Ապրիլ 02,2018 12:30

Մարտի 20-ին «Առավոտ» թերթն անդրադարձել էր Երեւանի Գոգոլի փողոցի մի խումբ բնակիչների բողոքին: Այն վերաբերում էր թիվ 83-85 տների միջեւ գտնվող փայտե, հին, հիմքում փտած, կիսաթեք, անցյալ դարի 60-ականներից շահագործվող հենասյանը, որը ծառայում էր շուրջ 25 տան բնակիչների ու սարսափի մեջ էր պահում բոլորին, հատկապես ուժեղ քամու եւ տեղատարափ անձրեւների ժամանակ:

Այս անգամ էլցանցը բնակիչներին երկար սպասեցնել չտվեց: Թերթում՝ հրապարակման օրն արդեն էլցանցի Արաբկիր մասնաճյուղի աշխատողները տեղում էին, ուսումնասիրեցին խնդիրը եւ մի քանի օրվա ընթացքում փոխարինեցին հին հենասյունն ու հաղորդալարերը:

Բնակիչները շնորհակալություն են հայտնում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը՝ արագ արձագանքելու համար:

ԳՈՀԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30