Շախմատի «GRENKE Chess Classic 2018» գերմրցաշարում, որին մասնակցում են աշխարհի տասը ուժեղագույն գրոսմայստերներ, այսօր կայացավ երկրորդ տուրը: Լեւոն Արոնյանը սպիտակներով պարտության մատնեց արդեն երկար տարիներ Ադրբեջանը ներկայացնող Արկադի Նայդիչին եւ 1,5 միավորով զբաղեցնում է երրորդ հորիզոնականը:
Վաղը հայկական շախմատի առաջատարի մրցակիցը աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ