Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Անառողջ վարքագծով երկրորդ բեւեռ չես ձեւավորի». Խոսրով Հարությունյանը` Նիկոլ Փաշինյանի պայքարի մասին

Ապրիլ 01,2018 21:55

«Իմ պատկերացմամբ, դա լուրջ քաղաքական գործընթացների վրա բովանդակային ազդեցության նպատակ չի հետապնդում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն` անդրադառնալով «Ելք» խմբակցության անդամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնած քայլարշավին:

Հիշեցնենք, «Քաղաքացիական պայմանագրի» «Իմ քայլը» քայլարշավը մեկնարկել է երեկ` Գյումրիից: Նպատակը` կանխել Սերժ Սարգսյանի ընտրությունը վարչապետի պաշտոնում եւ ՀՀԿ-ի իշխանության վերարտադրությունը: 14-օրյա քայլարշավից հետո, նախատեսվում են Ազատության հրապարակում չորս օր շուրջօրյա հանրահավաքներ:

Այդ ամենում Խոսրով Հարությունյանը տեսնում է անառողջ մթնոլորտ սերմանելու եւ այն զարգացնելու միտում: Մեր զրուցակիցը ձեռնպահ է մնում բանավիճել կամ համաձայնել այն տեսակետի հետ, որ Նիկոլ Փաշինյանը ժամանակին քանդեց ՀԱԿ դաշինքը, այժմ էլ «Ելք» դաշինքն է քանդում: Ասում է. «Ժամանակը ցույց կտա: Բայց որ «Ելք»-ում խնդիրներ են առաջացել եւ դրանց պատճառնը հատկապես ՀՀԿ-ն եւ իշխանությունը չէ`ակնհայտ է»: Այն, որ դաշինքի մյուս անդամները չեն մասնակցում «Քաղաքացական պայմանագրի» պայքարի այս ձեւին, նաեւ «Լուսավոր Հայաստանի» տարածած հայտարարությունն ու նրա անդամների տարբեր հարցազրույցները, ՀՀԿ-ական պատգամավորի գնահատմամբ, փաստում է, որ դաշինքի ներսում պայքարի այս ձեւը չի ողջունվում կամ բոլորի կողմից միանշանակ ընդունելի չէ: «Ակնհայտ է չէ՞, որ եթե դուք իրավամբ մտածում եք ընդդիմադիր երկրորդ բեւեռ ձեւավորել, խոսում եք այդ մասին, այդ երկրորդ բեւեռը դուք չեք կարող կառուցել անառողջ, դեստրուկտիվ վարքագծով:

Սովորական, մեզանում արդեն 20-25 տարի ընդդիմության կողմից անընդհատ տեսանելի վարքագիծ է`եթե ընդդիմություն ես, ամեն ինչին դեմ ես, ընդհանրապես դեմ ես, կոշտ դեմ ես իշխանություններին, նախագահին: Եթե կոշտ դեմ չես արտահայտվում, եթե անգամ կառուցողական մտքեր ես արտահայտում, որոնք չեն էլ համընկնում իշխանության տեսակետների հետ, արդեն ընդդիմություն չես: Պետք է անպայման հայհոյես: Չես հայհոյում`ընդդիմություն չես: Բայց սա ոչ մի կառուցողական, բովանդակային զարգացում չի պարունակում, որքան էլ ցանկանան: Գոնե մեր 30-ամյա պատմությունը սա է փաստում»-ասաց Խոսրով Հարությունյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ira Mnacakanyan says:

    Սովորական, մեզանում արդեն 20-25 տարի ընդդիմության կողմից անընդհատ տեսանելի վարքագիծ է`եթե ընդդիմություն ես, ամեն ինչին դեմ ես, ընդհանրապես դեմ ես, կոշտ դեմ ես իշխանություններին, նախագահին: Եթե կոշտ դեմ չես արտահայտվում, եթե անգամ կառուցողական մտքեր ես արտահայտում, որոնք չեն էլ համընկնում իշխանության տեսակետների հետ, արդեն ընդդիմություն չես: Պետք է անպայման հայհոյես: Չես հայհոյում`ընդդիմություն չես: Բայց սա ոչ մի կառուցողական, բովանդակային զարգացում չի պարունակում, որքան էլ ցանկանան: Գոնե մեր 30-ամյա պատմությունը սա է փաստում»-ասաց Խոսրով Հարությունյանը

    Այս մասով մասամբ համաձայն եմ, բայց կոնկրետ Նիկոլի պարագայում ես կարծես նոր շունչ եմ զգում’ հենց քայլարշավով սկսված: Սա կարծես նոր սկիզբ է: Բնականաբար, լրիվ համոզված չլինելով, որ չի ավարտվի Ձեր փորձի’ կառուցողական, բովանդակային զարգացում չի պարունակի դիտարկմամբ: Բայց ուզում եմ իմ կարծիքն արտահայտել, եթե դեմ չէք: Սա այն դեպքում եթե նպատակահարմար չեք գտնի Դուք արձագանքեք: Ենթադրում եմ տեղյակ եք Սահմանադրական դատարանում քննարկված զրպարտութուն’ սուտ վկայություն, և վիրավորանք եզրույթներին: Այս կոնտեքստում, Նիկոլ Փաշինյանի քայլարշավում, նոր խոսքի հնարավորություն եմ տեսնում: Այս պարագայում, խոսքը, համարյա վիրավորանքի մասին է: Եթե կուզեք’ կոնկրետ իմ հանդեպ: Ես ափսոսում եմ, նունիսկ ասեմ, ես եմ մեղավոր, Աստված ինձ ների նախ: Վիրավորանքի մասով ել ասեմ’ ես նեղացած չեմ: Բայց’ կուզեմ ասեմ, որ Աստված էլ իրեն ների: ՈՒ խոսքս էլ կոնկրետ Նիկոլի մասին չէ, այլ “Ելքի” խնդիրների լուծման’ վերը նշված կոնտեքստում, անհրաժեշտությանը: ՈՒ քանի-որ “Ելքը” միայն Նիկոլը չէ, կարելի է տրամադրված հարթակը ճիշտ օգտագործելի դարձնել: Ցավոք, շատ ներգրավված չեմ Հայաստանյան ներքաղաքական գործընթացներին, Նիկոլի կողմից զգացի խնդրի առավել լուսաբանման ցանկություն: Ցանկության դեպքում, թեկուզ հեռակա’ պատրաստ եմ, տիրապետածս ինֆորմացիայի սահմաններում աջակցել: Սա էլ ասում եմ այն բանի համար, որ վիրավորանքը տարբերակենք զրպարտությունից: Վերջինիս արդյունքում’ հետևանքները հղի են շատ ծանր թե’ հոգեբենեկան, այսինքն զրպարտության տարածողից մինչև ինֆորմացիայի կրողն ու դրա օգտագործման դրսևորման ձևերը, թե’ կյանքի հետագա կանաոնակարգված ընթացքի հետևանքներով:

    Հեղինակ Նելլի Գրիգորյանին էլ խնդրեմ, արձագանքս նախ և առաջ Խոսրով Հարությունյանին ծանուցի, եթե հնարավոր է: Խնդրում եմ: Նույնիսկ ինչ-որ առումով, կարծում եմ, Ձեզ է իրավունք վերապահված այդպես անելու: Եթե սխալվում եմ, կներեք:
    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2018/04/01/946492/

    © 1998 – 2018 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30