Աթենքի Բաց համալսարանի մի խումբ ուսանողներ այսօր հյուրընկալվեցին «Հայաստան» հ/մ կենտրոնում: Այցի նպատակը «Հայաստան» կենտրոնի հիմնադիր անդամ, Հայ-հունական ուսումնասիրությունների կենտրոնի հետազոտող Էլենի Քասեսյանի հետ հանդիպումն էր:
Շուրջ երկու ժամ տևած հանդիպման ընթացքում ուսանողներն ունկնդրեցին հայկական, կիպրական և հունական հեքիաթներ և առասպելներ։ Ծանոթացան հեքիաթների տեսակների, հայ և հույն հեքիաթային հերոսների արխետիպային մի շարք առանձնահատկությունների հետ:
«Հեքիաթների հեղինակը հիմնականում ժողովուրդն է։ Այն, ինչ կյանքում անհնար է եղել իրականացնել, մարդիկ ցանկացել են տեսնել հեքիաթներում։ Այսպիսի միջոցառումները հայ-հունական մշակութային երկխոսության համար լավագույն հարթակ են հանդիսանում», — նշեց Էլենի Քասեսյանը: Միջոցառումն ունենալու է շարունակական բնույթ: Մոտ ապագայում նախատեսվում են նոր հանդիպումներ։
Հիշեցնենք, որ այսօրինակ միջոցառումներ «Հայաստան» կ/մ կենտրոնը պարբերաբար կազմակերպում է 2015-ից` Ցեղասպանության 100-րդ տարելիցից սկսյալ։
«Հայաստան» լրատվական կենտրոն, Աթենք, 1 ապրիլի, 2018 թ.