Թբիլիսիում ավարտվեց կանանց արագ շախմատի Եվրոպայի առաջնությունը: 11 հնարավորից վաստակելով ութ միավոր՝ չեմպիոնի կոչումը նվաճեց Գերմանիայի ներկայացուցիչ Էլիզաբեթ Պետցը:
Հայաստանի երեք մասնակիցներից լավագույնը Լիլիթ Մկրտչյանն է, որը յոթ միավորով հանգրվանեց 14-րդ հորիզոնականում: Մարիա Կուրսովան վեց միավորով պայքարն ավարտեց 33-րդ հորիզոնականում, Մարիա Գեւորգյանը 5,5 միավորով 36-րդն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ