Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրբ հարության ճրագալույցի սուրբ պատարագ՝ Սուրբ Սարգիս եկեղեցում (Ֆոտոշարք)

Մարտ 31,2018 21:43

Մարտի 31-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում մատուցվեց Սուրբ Հարության Ճրագալույցի Ս. Պատարագ: Պատարագիչը Տ. Շահե քահանա Հայրապետյանն էր:

Candlelight Divine Liturgy on the eve of feast of the Glorious Resurrection of Jesus Christ or the Easter Feast took place at the Saint Sarkis Cathedral of Yerevan, Armenia

Ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, բարձրաստիճան այրեր:

Հընթացս Ս. Պատարագի Տեր հայրն ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի շնորհավորանքն՝ ուղղված Նավասարդ Սրբազանին: Ուղերձում մասնավորաբար ասվում է.

«ԳԵՐԱՇՆՈՐՀ

Տ. ՆԱՎԱՍԱՐԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԿՃՈՅԱՆ

ԱՐԱՐԱՏՅԱՆ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ԹԵՄԻ

ԱՌԱՋՆՈՐԴԱԿԱՆ ՓՈԽԱՆՈՐԴ

Սիրելի Սրբազան,

Մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ էջմիածնից բերում ենք Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքները Ձեզ, Տիրախնամ Թեմիդ եկեղեցականաց դասին, համայնքային վարչությանց պատվարժան անդամներին և հավատավոր Մեր զավակներին։

Candlelight Divine Liturgy on the eve of feast of the Glorious Resurrection of Jesus Christ or the Easter Feast took place at the Saint Sarkis Cathedral of Yerevan, Armenia

Հոգենորոգ այս օրերին քրիստոնյա համայն աշխարհը մեծ ուրախությամբ և ցնծությամբ փառաբանում է մեր Տիրոջն ու Փրկչին. որ հարություն առավ մեռյալներից, ավերեց դժոխքը և Իր Հարությամբ հաղթեց մահվանը։ Փրկչի հարությամբ նորոգվեց համայն տիեզերքը և մարդկությանը հոգեփրկության շնորհ տրվեց. որպեսզի հարուցյալ հավատքով հաղթահարի երկրավոր կյանքի դժվարություններն ու մարտահրավերները։ Արդարև, որտեղ Հարուցյալ Տերն է, այնտեղ է կյանքը և հաղթությունը, քանզի «շնորհք Աստուծոյ Ետ մեզ զյաղթութիւն ի ձեռն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի» (Ա Կորնբ. ԺԵ 57)։

Candlelight Divine Liturgy on the eve of feast of the Glorious Resurrection of Jesus Christ or the Easter Feast took place at the Saint Sarkis Cathedral of Yerevan, Armenia

Մեր ժողովրդի ընթացքը պատմական հոլովույթներում եղավ նմանություն Քրիստոսին: Հաճախ Գողգոթա բարձրացանք, խաչակից եղանք Տիրոջը և Նրա հարության զորությամբ վեր հառնեցինք։ Տիրոջ ողորմությամբ մեր ժողովուրդը հաղթահարեց իր դեմ մոլեգնած հալածանքներն ու կոտորածները, վառ պահեց հույսն իր վերածննդի, իր ապահով ու լուսավոր կյանքի։ Մեկ դար առաջ էր, երբ մայիսյան տասնօրյա մարտերի արդյունքում փրկվեց Արևելյան Հայաստանը, որի տարածքում այդ հերոսական օրերին ծնունդ առավ Հայաստանի առաջին Հանրապետությունը։ Այսօր Առաջին Հանրապետության հռչակման և մայիսյան հերոսամարտերի 100-ամյա հոբելյանը մենք տոնում ենք Հայաստանի անկախ պետականությամբ, Արցախի ազատագրությամբ՝ կամոք և օգնությամբ Աստծո իրագործելու ազզային մեր իղձերը, հարուցյալ հավատքով զորացյալ տեսնելու մեր ժոդովրդի արդար իրավունքների հաղթանակը։ Փրկչի Հարության ավետիսն այսօր պատգամ է աշխարհասփյուռ մեր ժողովրդին՝ հայրենական և ազգային մեր կյանքի դժվարությունների առջև չընկրկելու, այլ աներեր կամքով ջանքեր գործադրելու հայրենի մեր Երկրի, մեր ժողովրդի բարօր ու լուսավոր գալիքի համար։

Սիրելի Սրբազան, Հայրապետական Մեր հորդորն է, որ Ձեր նվիրյալ և նախանձախնդիր ծառայությամբ շարունակեք զորացնել քրիստոնեական հավատքը հավատավոր Մեր զավակների սրտում, առավել ներգրավել հայ երիտասարդությանը Եկեղեցական-համայնքային կյանքում, թեմական տարբեր կառույցներում և առաջնորդնել նրանց շաղախելու իրենց հոգևոր կյանքը Ավետարանի լույսով և ճշմարտությամբ։

Իջման Սուրբ Սեղանի առջև աղոթում ենք աշխարհի խաղաղության համար, որպեսզի հարուցյալ Տիրոջ ողորմությամբ դադարեն պատերազմները և ահաբեկչությունները Մերձավոր Արևելքում և հակամարտության մյուս թեժ վայրերում, և մարդիկ ապրեն բարօրության մեջ՝ զորացնելով եղբայրասիրության և համերաշխության ոգին:

Թող հարուցյալ Փրկիչ զորավիգ լինի Ձեզ, Տիրախնամ Ձեր Թեմի ուխտապահ եկեղեցականաց դասին, համայնքային վարչությանց բարեջան անդամներին՝ պարգևելով քաջառողջություն և նորանոր հաջողություններ ի փառս Աստծո, ի պայծառություն Տիրախնամ Ձեր Թեմի և Առաքելաշավիղ մեր Սուրբ Եկեղեցու»:

Candlelight Divine Liturgy on the eve of feast of the Glorious Resurrection of Jesus Christ or the Easter Feast took place at the Saint Sarkis Cathedral of Yerevan, Armenia

Ճրագալույցի Ս. Պատարագի վերջում Նավասարդ Սրբազանը հավատավոր ժողովրդին փոխանցեց Սուրբ Հարության Ավետիսը՝  «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց: Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի» և Պահպանիչ աղոթքով արձակեց նրանց:

Այնուհետև Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախագահությամբ կատարվեց տնօրհնեքի կարգ:

RA President Serzh Sargsyan attended the Candlelight Divine Liturgy on the eve of feast of the Glorious Resurrection of Jesus Christ or the Easter Feast at the Saint Sarkis Cathedral of Yerevan, Armenia

Ճրագալույցի Ս. Պատարագից հետո, ավանդույթի համաձայն, հավատացյալները Սուրբ Սեղանից իջեցրած կանթեղից վառված մոմեր տարան՝ իրենց ընտանիքներին Տիրոջ լույսն ու Հարության ավետիսը փոխանցելու:

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031