Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանի հետ:
Զրուցակիցները խոսել են այս տարվա հոկտեմբերի 7-12-ը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի, ինչպես նաև հայ-ֆրանսիական բարձր մակարդակի հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի վերաբերյալ:
Կողմերն քննարկել են նաև Եվրամիության հետ Հայաստանի ստորագրած Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում համագործակցության համար բացվող հնարավորությունները:
Մամուլի հաղորդագրություն