«Վատ ցուցանիշ չէ, բայց դա այն չէ, ինչը կարող է գոհացնել ինձ, կարծում եմ՝ նաև ձեզ»,- Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի 2017 թվականի տարեկան հաշվետվությանը ծանոթանալուց հետո տնօրեն Դավիթ Թերզյանին ասաց նախարար Արմեն Ամիրյանը:
Իսկ Կապելլայի թվային ցուցանիշներն այսպիսին են.
2017-ին պետության տրամադրած սուբսիդիան կազմել է 166 միլիոն 812 հազար դրամ: Նախատեսված 5 միլիոն 848 հազար դրամ հասույթի դիմաց մուտքագրվել է 5 միլիոն 94 հազար դրամ: Մշակութային ծառայություններից փաստացի եկամուտը 2017 թվականի կանխատեսման համեմատ պակաս է 12.9 տոկոսով, 2016-ի համեմատ աճել է 13.2 տոկոսով:
Մաեստրո Հովհաննես Չեքիջյանի ղեկավարած Ազգային կապելլան 2017-ին ունեցել է 13 համերգ, 11 370 հանդիսատես: Ըստ նախարարի, քիչ է:
«Տվյալ դեպքում որակի մասին խոսք չկա: Կապելլան՝ իր ղեկավարով հանդերձ, բացառիկ երևույթ է ու ազգային արժեք: Խնդիրն այդ արժեքը ճիշտ ներկայացնելն է: Մտածեք նաև երգչախմբի՝ ընդունված ձևաչափից դուրս համերգային ծրագրերի, դասական ստեղծագործությունները ժամանակակից մեկնաբանությամբ ներկայացնելու շուրջ: Ռուսաստանում, հարևան Վրաստանում Կապելլայի համերգները կազմակերպելու շուրջ բանակցություններ սկսեք »,- Դավիթ Թերզյանին առաջարկեց նախարարը:
Ալիսա Գևորգյան
ՀՀ մշակույթի նախարարություն
Լուսանկարները՝ Վահրամ Մոսինյանի
Մաեստրո Չեքիջյանի արժեքավոր աշխատանքը եղել է գնահատված մեր երաժշտասեր հասարակության կողմից,
Բայց հիմա…
Նա արդեն հոգնել է եւ իր ֆիզիկական ու մտային կարողությունը իրեն թույլ չեն տալիս նոր մարտահրավերրների ինչպես որ նախարարն է ուզում:
ԿԱՊԵԼԱՆ պետք ունի նոր գեղարվեստական ղեկավարի, այսօրվա դժվար ու մրցակցային մասնագիտական դաշտում ակտիվ ներկայության համար:
Մենք այդ ասպարեզում վստահ եմ ունենք երիտասադ ուժեր, որ կարող են ԿԱՊԵԼԱ ի ջահը վառ պահեն…
Վերջին 30 տարում Կապիլան, սիմֆոնիկ նվագախմբի հետ, Հ. Չեքիջյանի ղեկավարությամբ, մեկ նոր հայկական մեծակտավ ստեղծագործություն է կատարել՝ ,,Շուշիի վերադարձը,, կանտատը: Հպարտ եմ, որ հեղինակը ես եմ … Հարգանքով՝ Աշոտ Բաբայան