ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատիստների վարկանիշային դասակարգման ապրիլ ամսվա ցուցակը, որտեղ Լեւոն Արոնյանի անունը չկա լավագույն տասնյակում: Հայկական շախմատի առաջատարը 2767 միավորով նահանջել է 12-րդ հորիզոնական:
Առաջատարների տասնյակում են. Մագնուս Կարլսեն, Շախրիյար Մամդյարով, Ֆաբիանո Կարուանա, Վլադիմիր Կրամնիկ, Մաքսիմ Վաշհե-Լագրավ, Հիկարու Նակամուրա, Ուեսլի Սո, Դին Լիժեն, Սերգեյ Կարյակին, Անիշ Գիրի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ