Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտի 1-ի հրապարակային դատ՝ խրտվիլակների մասնակցությամբ. «Հրապարակ»

Մարտ 31,2018 11:49

«Հանուն Հայաստան պետության ճակատի» համակարգող Պետրոս Մակեյանից փորձեցինք ճշտել, թե երբ են սկսելու Մարտի 1-ի հրապարակային դատավարությունը։

«Այս պահին դեռ բանակցություններ են ընթանում կողմերի հետ, հանդիպել եմ փաստահավաք խմբի, առաջիկայում՝ նաեւ Սեդա Սաֆարյանի հետ, հանդիպումներ կանցկացնեմ նաեւ հայտնի այլ փաստաբանների հետ»: Նման դատավարություն ցանկանում էր իրականացնել նաեւ ՀԱԿ-ը` 2010-ին, սակայն ինչ-ինչ պատճառներով չարեց․ չե՞ք վախենում, որ ՀԱԿ-ը ձեզ կմեղադրի պլագիատի մեջ:

«Մենք մեր գործն ենք անում. չեմ կարծում, որ նման խնդիր առաջանա»: Սեղաննե՞ր եք դնելու՝ ինչպես դատարանում, դատավորի ամբիոն, վկանե՞ր են լինելու: «Այո՛»: ՀԱԿ-ի նախատեսած հրապարակային դատը «վարելու» էր նախկին դատավոր Պարգեւ Օհանյանը, ձե՞րն ով է վարելու: «Մենք թերեւս կնախընտրենք երդվյալ ատենակալների ինստիտուտը»: Մեղադրյալներ նո՞ւյնպես լինելու են։ «Այո՝ Ռոբերտ Քոչարյանը, որպես Մարտի 1-ի գլխավոր պատասխանատու, Սերժ Սարգսյանը` որպես շահառու»: Կանչելո՞ւ եք նրանց: «Ոչ, իրենց խրտվիլակներն ենք դնելու. դատավարությունը հեռարձակվելու է օնլայն։ Այժմ բանակցություններ ենք վարում Սփյուռքի հետ. այն ոչ միայն ակտիվ կմասնակցի-կհետեւի համացանցով, այլեւ պատրաստակամություն է հայտնել հայտնի-հմուտ իրավաբաններ ներգրավել այս գործում»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031