Լրահոս
Օրվա լրահոսը

Արևմուտքի և ՌԴ-ի հարաբերության լարումը Երևանի համար կարող է բարդացնել «և-և»-ի քաղաքականությունը. «Ժամանակ»

Մարտ 31,2018 11:21

Ռուսաստանն ի պատասխան ԱՄՆ և այլ երկրների քայլի՝ մի քանի տասնյակ ռուսաստանցի դիվանագետների արտաքսման, ինչը պայմանավորված է Լոնդոնում ՌԴ նախկին հատուկ ծառայության աշխատակցի թունավորման գործում ՌԴ դեմ մեղադրանքով, արտաքսել է ամերիկացի և այլ երկրների դիվանագետների: Դիվանագետների արտաքսման այս պատերազմը արևմտառուսական լարվածության նոր փուլն է, որը հայտնի չէ, թե դեռ ինչքան կշարունակվի և մինչև ուր կհասնի: Այս հարցը վերջին օրերին շատ են տալիս թե՛ համաշխարհային մեդիա-փորձագիտական շրջանակներում, թե՛ նաև Հայաստանում:

Բանն այն է, որ խնդիրը Հայաստանի «մաշկին մոտ» է, քանի որ Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերության լարումը Երևանի համար կարող է բարդացնել «և-և»-ի, թվում է թե, քիչ թե շատ ստացվող, այսպես ասած, շտկվող քաղաքականությունը, երբ Երևանը կկանգնի ընտրության առաջ: Այստեղ առաջին հերթին նկատի է առնվում, անշուշտ, այն, որ Հայաստանի վրա մեծ ազդեցություն ունեցող Ռուսաստանը կարող է պահանջել այդպիսի դիրքորոշում, կամ նաև Արևմուտքը, ի վերջո, դնի հարց, թե որ կողմում է Հայաստանը, քաղաքակրթության, այսպես ասած, որ ճամբարում:

Արամ ԱՄԱՏՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031