Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է վաճառել Սերժ Սարգսյանի գլխավոր խորհրդականը. «Փաստ»

Մարտ 31,2018 11:01
Aram Gharibyan

ՀՀ նախագահի գլխավոր խորհրդական Արամ Ղարիբյանը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը:

Նախագահի գլխավոր խորհրդականը նախորդ տարի ունեցել է 13 միլիոն 837 հազար դրամ արժողությամբ բաժնեմաս, որն օտարվել է տարվա ընթացքում: Ունեցել է փոխառություններ՝ 17 հազար ամերիկյան դոլար ու 12 հազար եվրո: Իսկ դրամական միջոցները կազմել են 20 միլիոն դրամ, 22 միլիոն ԱՄՆ դոլար ու 27 միլիոն եվրո:

Տարեկան եկամուտներն էլ կազմել են 24 միլիոն 526 հազար դրամ, որից 9 միլիոն 795 հազար դրամը աշխատավարձն է, 13 միլիոն 837 հազար դրամը գույքի վաճառքից ստացված գումար, իսկ 893 հազար դրամն էլ փոխառություններից գոյացած տոկոս: Ի դեպ, Ղարիբյանի հայտարարագրում նշված չէ, թե ինչ է վաճառել նա: Կինը՝ Մագդա Շահբազյանը, հայտարարագրել է միայն դրամական միջոցները, այն է՝ տարեսկզբին ունեցել է 5 միլիոն 500 հազար դրամ ու 14 հազար ԱՄՆ դոլար, իսկ տարեվերջին՝ 500 հազար դրամ ու 5 հազար դոլար:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031