Պարզվում է` շատ դեպքերում զինվորներն անհրաժեշտ քանակությամբ փամփուշտ չեն ունեցել եւ վերջին պահին կռվել են բահերով: Սերժ Սարգսյանն էլ ասել էր, թե քառօրյա մարտերում կռվել ենք 80-ականների զենքերով: Եվ սա այն դեպքում, երբ իշխանությունները մինչեւ ապրիլյան պատերազմը հասարակությանը հակառակն են համոզել` տարիներ շարունակ ստելով: Կատարվածից երկու տարի անց կարգի է բերվել միայն սահմանի առաջնագիծը. այն համալրվեց նոր սարքավորումներով, բնականաբար, ՀՀ քաղաքացիների եւ սփյուռքահայերի ֆինանսական ահռելի ներդրումների շնորհիվ:
Հայաստանը ՌԴ-ից վերցրած վարկային միջոցներով նոր սպառազինություններ ձեռք բերեց: Իսկ ահա պաշտոնյաները, որոնք պատասխանատու են եղել այս իրավիճակի համար, որեւէ քրեական պատասխանատվության չենթարկվեցին, այլ նրանց ընդամենը պաշտոնանկ արեցին: Ապրիլյան պատերազմը նաեւ իր քաղաքական դասերը «տվեց»` ապացուցելով ԼՂ խնդրի շուտափույթ կարգավորման անհրաժեշտությունը:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում