Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանը Հայաստան է ուղարկում պարետների. «168 ժամ»

Մարտ 31,2018 10:43

Գյումրիում հայ ընտանիքի սպանությունը մեծ հարված էր թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի համար, որից հետո շատ ենք քննարկել, թե ինչպիսի միջոցառումների կարիք կա, հատկապես, երբ դա հանցագործության մասշտաբով շատ մեծ էր, բայց այնտեղ ու ընդհանրապես զորամասերում հաճախ են պատահում նման դեպքեր, դրանք ենթակա են ռազմական ոստիկանության աշխատանքին, զինվորականը չպետք է և չի կարող նման գործերով զբաղվել: Ռազմական ոստիկանությունն օժտված է լինելու նաև հոգեբանական աշխատանք տանելու համար պատրաստ աշխատակիցներով, քանի որ զինծառայողները հոգեբանական խնդիրներ հաճախ են ունենում»,- մեզ հետ զրույցում այս մասին է ասել ռուս ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը՝ անդրադառնալով ինչպես՝ 102-րդ ռազմաբազայում, այնպես էլ՝ Երևանի կայազորում ձևավորվող Ռուսաստանի ռազմական ոստիկանության ստորաբաժանման մասին տեղեկատվությանը:

Ըստ նրա՝ երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ այս ոստիկանությունը լիազորությունների չափազանց նեղ շրջանակ է ունենալու, իրականացնելու է պարետային ծառայության գործառույթներ: Ռուս փորձագետը նաև նշել է, որ այս փոփոխությունները նախաձեռնվում են բոլոր այն վայրերում, որտեղ Ռուսաստանն ունի ռազմական բազաներ:

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031