Քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես է գնահատում ԱԺ «Ելք» դաշինքի ղեկավար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած փողոցային պայքարի հեռանկարայնությունը։
«Զրոյին մոտ։ Հաշվի առնելով ուժերի հարաբերակցությունը եւ ժողովրդի հոգեբանական վիճակը՝ այդ պայքարի արդյունավետությունը մոտ է լինելու զրոյին»,- արձագանքեց Արծրուն Պեպանյանը։
Նիկոլ Փաշինյանի նման փորձառու գործիչը, որը փողոցային պայքարի բովով է անցել, հետեւություններ չի՞ արել, թե այդ պայքարը որքանով կարող է լինել արդյունավետ։
«Նիկոլը չի արել հետեւություններ»,- ասաց Արծրուն Պեպանյանը։
Իսկ հետեւություններ անելու դեպքում ինչպե՞ս վարվեն քաղաքական գործիչները, մի կողմ քաշվե՞ն, ո՞րը կարող է լինել փողոցային պայքարի այլընտրանքը։
«Պետք չէ մի կողմ քաշվել, պետք է մտածել, թե ինչպես պետք է փոխել իրականությունը։ Ընդդիմությունը 30 տարի է, ինչ ընկնում է մոլորության մեջ եւ մտածում է, թե ինչպես պայքարի իշխանության դեմ։ Իսկ իշխանությունն ընդամենն իրականության արտացոլանքն է։ Ընդդիմությունը խաբկանքի մեջ է, չի հասկանում, որ պայքարում է ուրվականների դեմ, իսկ դա արդյունք չի տա»,- կարծում է քաղաքական վերլուծաբանը։
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում