«Սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության ռազմավարության» նախագիծը, որը մշակել եւ մարտի 28-ին հրապարակել է ՀՀ Կրթության եւ գիտության նախարարությունը, հանրության շրջանում արժանացել է բավական կոշտ գնահատականների, եւ շատերը դրա մեջ տեսնում են վտանգավոր միտումներ:
ԿԳ նախարարության պաշտոնյան մեզ տված հարցազրույցում պատասխանել է ներկայացված մեղադրանքներին, խոսել «դպրոցահասակ երեխաների մոտ փողոցային արատավոր վարքագծի դրսեւորումների աճը», «թմրամոլությունը», «սեռական այլասերվածությունը» եւ նախագծում տեղ գտած այլ խնդրահարույց դրույթների մասին:
«Ես խնդրում եմ դուք ուշադիր նայեք, այսօր շատ երկրներում այնպիսի արժեքներ են ձեւավորվում, որոնց մեր հասարակությունը պատրաստ չէ: Օրինակի համար՝ միասեռ ամուսնությունները: Դա մեր հասարակությանը հարիր երեւույթ չէ: Դա վաղը-մյուս օրը դառնում է այդ երկրների մշակութային մասը, այն արդեն գնահատված է, ոչ ոք չի կարողանում դրան ձեռք տալ, որովհետեւ արդեն արժեք է: Իսկ այդ արժեքին մենք այսօր պատրաստ չենք: Եթե մենք գնում ենք դրան, այո, ես չեմ խորշում եւ չեմ վախենում ասել, սկսում ենք մեր բանակը թուլացնել»,- ասել է ԿԳՆ պաշտոնյան եւ մի շարք ուշագրավ բացատրություններ տվել:
Աննա ԶԱԽԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում