Լրահոս
Օրվա լրահոսը

Իտալացիները նկարչին «գետնով են տվել»

Մարտ 31,2018 16:30

Արվեստների քաղաք Ֆլորենցիան ամեն ինչով է արվեստով լեցուն: Այստեղ հաճախ
կարելի է հանդիպել փողոցային արվեստի՝ սթրիթ արտի ներկայացուցիչների, փողոցային երաժիշտների, նկարիչների: Ֆլորենցիայում չեն զլացել ասֆալտին արտանկարել անգամ հոլանդացի նկարիչ Յան Վերմեերի «Մարգարտե ականջօղով աղջիկը» կտավի տիկնոջը: Հանրահայտ կտավում պատկերված կնոջը երբեմն անվանում են «Հյուսիսային Մոնա Լիզա», իսկ կտավը գտնվում է Հաագայի Մաուրիցհեյս թանգարանում։

Իմիջիայլոց, մարգարտե ականջօղով աղջիկը Ֆլորենցիայի կենտրոնական փողոցներից մեկում միայնակ չէ, ասֆալտին նրա հարեւանությամբ Հիսուս Քրիստոսն է եւ էլի ուրիշներ: Այս քաղաքում բնավ հիվանդագին չեն վերաբերվում, որ Վերմեերին «գետնով» են տվել. անցորդները կամ հիանում եմ փողոցային արվեստի այդ նմուշով, կամ համատարած գեղեցիկի մեջ արվեստի գլուխգործոցի ասֆալտային կրկնօրինակումը չեն էլ նկատում:

Լուսանկարները՝ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ

«Առավոտ»

30.03.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031