ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 30-ին ժամը 22:40-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Մարտի 31-ի գիշերը, ապրիլի 3-ի երեկոյան և 4-ի գիշերը ողջ հանրապետությունում, մարտի 31-ի ցերեկը, ապրիլի 4-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ: Ապրիլի 1-2-ը, 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Սյունիքի մարզի Գորայք գյուղում, Սարավան-«Զանգեր» հատվածում, Շիրակի մարզի Մարալիկ և Արթիկ քաղաքներում, Աշոցք գյուղում, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում տեղում է ձյուն:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար. առկա է ձնահյուսի վտանգ:
ԱԻՆ