Մարտի 28-ին, ժամը 14-ի սահմաններում մեր ավտոմեքենան Ծովագյուղի վարչական տարածքում գտնվող ԱԳԼՃԿ-ում լիցքավորվեց: Տավուշցի վարորդը մեր ուշադրությունը հրավիրեց լիցքավորվող գազի ջերմության վրա, որը 40 աստիճան էր:
Մեր կողմից արված լուսանկարներում գազի ջերմաստիճանը, լուսային ֆոների տարբերության պատճառով, չի երեւում, սակայն լուսանկարի այդ հատվածը խոշորացնելու դեպքում 40 թիվը նկատելի է:
Վարորդն ասաց, որ լիցքավորվող գազը ԱԳԼՃԿ-ում տաքացնում են, ավտոմեքենաների լիցքավորումից հետո տաք գազը նստում է, ավելի շուտ վերջանում:
Հանուն ճշմարտության նշենք նաեւ, որ Նոյեմբերյան-Երեւան եւ հակառակ ուղերթներով աշխատող տաքսիստներն իրենց ավտոմեքենաները Ծովագյուղի, Սեւանի ԱԳԼՃԿ-ներում են լիցքավորում, քանզի այդ կայաններում ավելի լավ են լիցքավորում, քան Տավուշի մարզի ԱԳԼՃԿ-ներում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ