Ֆրանսիայում քաղաքական ապաստան ստացած ադրբեջանցի լրագրող Ռահիմ Նամազովը զինված հարձակման է ենթարկվել:
Դեպքը տեղի է ունեցել ֆրանսիական Թուլուզ քաղաքում: Հարձակման հետևանքով մահացել է Նամազովի կինը, իսկ լրագրողի վիճակը գնահատվում է ծանր:
Նամազովը, որն իր հայրենիքից փախել էր 2010 թվականին, Ադրբեջանում ազատազրկման է դատապարտված եղել երկրի Զինված ուժերում զինվորների նկատմամբ վատ վերաբերմունքի մասին լուրեր հրապարակելու համար:
Աղբյուր` Habertürk