Թբիլիսիում մեկնարկած արագ շախմատի կանանց Եվրոպայի առաջնությունում այսօր կայացավ հինգ տուր:
Հայաստանի երեք ներկայացուցիչներից Մարիա Գեւորգյանը 4 միավորով ընթանում է հինգերորդ հորիզոնականում: Նա կես միավոր է զիջում առաջատար Բելա Խոթենաշվիլուն: Լիլիթ Մկրտչյանը վաստակել է 3,5 միավոր եւ 12-րդն է, Մարիա Կուրսովան 3 միավորով՝ 27-րդը:
Եվրոպայի առաջնությանը մասնակցում է 78 շախմատիստ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ