Ամերիկացի 60 դիվանագետներին իր տարածքից արտաքսելուց հետո Ռուսաստանը վտարում է Եվրամիության և մի քանի այլ երկրների դիվանագետներին, որոնք ավելի վաղ իրենք էին նման քայլի դիմել՝ կապված Մեծ Բրիտանիայում Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման գործի հետ, հաղորդում է BBC-ն:
Ուրբաթ Ռուսաստանի ԱԳՆ-ն իր մոտ է կանչել այն երկրների դեսպաններին, որոնք իրենց երկրից արտաքսել են ռուս դիվանագետներին, նրանց բողոքի նոտա է հղել և հայտնել պատասխան քայլեր ձեռնարկելու իրենց որոշման մասին:
Մասնավորապես, Ռուսաստանը վտարում է 4 լեհ, 3 լիտվացի, 2 իտալացի, 2 հոլանդացի, 1 լատվիացի, 1 էստոնացի և 1 ֆին դիվանագետների:
Դիվանագետների արտաքսումը չի ենթադրում դիվանագիտական առաքելության անձնակազմի ընդհանուր թվի կրճատում. պերսոնա նոն գրատա հայտարարված անձանց կարելի է փոխարինելով ուրիշներով: Անձնակազմի կրճատման պահանջ դրվել է միայն Մեծ Բրիտանիայի վրա:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ