Ցավակցական խոսք Լեռնային Ղարաբաղում ականազերծողների հետ կապված դժբախտ պատահարի վերաբերյալ
Մեծ ցավով տեղեկացանք Պավել Հակոպովի, Սամսոն Ավանեսյանի և Մարատ Պետրոսյանի մահվան մասին, երեք քաջարի մարդասիրական աշխատողներ, ովքեր ՀԱԼՕ Թրասթի կազմում, որը մասնակի ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից, մասնակցում էին Լեռնային Ղարաբաղում իրականացվող ականազերծման աշխատանքներին:
Մենք խորապես ցավակցում ենք Պավելի, Սամսոնի և Մարատի ընտանիքներին և աղոթում ենք նրանց համար: Նրանք զոհ գնացին ծառայելով ի շահ մյուսների: Հուսով ենք, որ ՀԱԼՕ Թրասթի մյուս երկու մասնագետները` Գարիկ Գոհիրյանը և Արամ Մկրտչյանը, ովքեր ստացել են լուրջ վնասվածքներ, արագ կապաքինվեն:
Սա ևս մեկ հիշեցում է այն մասին, թե չպայթած զենքն ու զինամթերքը ինչպիսի լուրջ սպառնալիք են քաղաքացիական անձանց համար` աշխարհի ցանկացած վայրում:
Այս երեք քաջարի անձինք միշտ կմնան մեր հիշողություններում: Նրանց նվիրումն ու խիզախումն ի բարօրություն մյուսների թող սփոփի անդառնալի կորուստ ապրած նրանց ընտանիքներին և ուժ տա ՀԱԼՕ Թրասթի նրանց գործընկերներին՝ շարունակելու իրենց աշխատանքը՝ վառ պահելով նրանց հիշատակը:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլս
ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի տնօրեն Դեբորա Գրիզեր