Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ նախագահի հրամանագրով կվերագործարկվի Ընդհանրացված արտոնությունների համակարգի տրամադրումը Հայաստանի համար

Մարտ 30,2018 17:10

Համաձայն ԱՄՆ նախագահի կողմից  նախօրեին ստորագրած հրամանագրի՝ 2018 թվականի ապրիլի 22-ից կվերագործարկվի Ընդհանրացված արտոնությունների համակարգի տրամադրումը Հայաստանի համար։

GSP համակարգում ներառված ապրանքները կարող են մուտք գործել ԱՄՆ շուկա մաքսատուրքի իջեցված կամ զրոյացված դրույքաչափերով։

Քանի որ GSP-ի վերագործարկումը հետադարձ ուժ ունի, ներմուծողները կարող են դիմել մինչև համակարգի վերագործարկումը (2018թ․ հունվարի 1-ից ապրիլի 22-ը) վճարված տուրքերը հետ ստանալու համար։ Համապատասխան դիմումը պետք է ներկայացնել մինչև 2018 թվականի հոկտեմբերի 19-ը։

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031