Մարտի 28-ին Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Դիլիջան-Իջեւան ճանապարհի տարբեր հատվածներում տեսանք ճանապարհաշինարարների, ովքեր ճանապարհների փոսերը լցնում էին ասֆալտով, ճանապարհը կարկատում էին:
Մի տեղ նկատեցինք կայանած ճանապարհաշինական երկու տեխնիկա եւ հանգստացող 2 ճանապարհաշինարարների: Նրանց հետ երիտասարդ կար, որը, հավանաբար, աշխղեկն էր: Վերջինիս հարցրինք, թե որ կազմակերպությունն է ճանապարհի այդ հատվածը նորոգում: Նա ասաց. «Իջեւանի դեսեռը», այսինքն`Իջեւանի ճանշինը: Երիտասարդին, որն իջեւանցու շեշտադրումներով չէր խոսում, ասացինք, որ Իջեւանի ճանշինը սնանկ է, երեւի «Վառմաշ» ընկերությունն է նորոգում: Նա հաստատեց դա:
Ներկայումս Տավուշի մարզում հորդ անձրեւներ են: Իջեւան-Դիլիջան ճանապարհին արված կարկատանները անձրեւներից հետո ինչքա՞ն ժամանակ կդիմանան:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ