Թեև Հայաստանի Հանրապետությունում տղամարդիկ և կանայք հավասար են և որևէ օրենքով տղամարդկանց գերակայություն չի տրվում, սակայն Հայաստանը մղվում է մի դաշտ, որտեղ դրվում են կանանց իրավունքների ոտնահարման ձևակերպումներ։ Այսօր լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։
«Վերջերս ակտիվացել են սեռային հավասարության խնդիրները։ Շատ փորձագետներ բերում են տվյալներ, ըստ որոնց, ընդհանուր աշխատանքային ռեսուրսների մեջ կանանց ռեսուրսները կազմում են 55 տոկոս։ Մինչև 29 տարեկան կանանց մեջ 45 տոսկոսը ոչ սովորում են, ոչ աշխատում։ Պաշտոնապես գործազուրկ գրանցվածների 68 տոկոսը կանայք են։ Բայց սրա պատճառներից մեկն էլ նաև այն է, որ տղամարդիկ պարզապես չեն դիմում և չեն գրանցվում։ Կանայք վարձատրվում են տղամարդկանց աշխատավարձի 68 տոկոսի չափով»,-նշեց Գագիկ Մակարյանը։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ