Լրահոս
Օրվա լրահոսը

Անգամ երկու դիրք կորցնելուց հետո հայ հասարակությունն իրեն պարտված չզգաց. Սամվել Խուդոյան

Մարտ 30,2018 16:27

Ազատամարտիկ, հետախույզ Վովա Վարդանովի համոզմամբ՝ բնակչությանը պատերազմի հետ կապված հարցերում չի կարելի ստել:

«Զարկերակ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Վարդանովը մտահոգություն հայտնեց, տեղեկատվության պակասի պատճառով կամ ընկած լինելով ապրիլյան պատերազմի քարոզչությամբ՝ իրականում պատրաստ չենք պատերազմին: Օրինակ՝ սահմանամերձ գոտիների բնակչությունն իրենց տներում չի կառուցում ապաստարաններ և այլն:

Ըստ Վովա Վարդանովի՝ պատերազմը դեռ չի ընդհատվել 1989-ից առ այսօր. «Այդ ռաունդը, որը սխալվելով կոչվում է ապրիլյան պատերազմ, դրանից միավորներն ավելի շատ թուրքերն են հավաքել: Իսկ մենք մի քիչ ծեծվել ենք: Այն ուժերը, որ թուրքն օգտագործեց այդ երկու հենակետերը վերցնելու համար ու սպառազինությունը, որ օգտագործեց, մեր բախտը բերել է, քանի որ սարսափելի զոհեր կարող էինք ունենալ՝ հաշվի առնելով այդ սպառազինությունը»:

Հոգեբան Սամվել Խուդոյանի կարծիքով՝ ապրիլյան պատերազմի օրերին տեղի ունեցավ համախմբում. «Ինֆորմացիայի պակասը բերում էր լուրջ տագնապների, որոնք հետագայում՝ կռիվներից հետո, թեքվեցին իշխանությունների դեմ: Խոսվեց, որ ահա բանակն էլ է թալանվում, որ այնտեղ էլ նորմալ վերահսկողություն չկա, որ որոշ գեներալներ գիտեին հարձակման մասին, ու նրանց մեղքով դա տեղի ունեցավ: Նույնիսկ երկու դիրքերի կորուստ երբ ունեցանք, հոգեբանական տեսանկյունից ժողովուրդն իրեն պարտված չզգաց: Տպավորություն է, որ ամեն բան պայմանավորված էր»:

Դառնալով սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության ռազմավարության ներդրմանը, պարոն Խուդոյանը փաստեց՝ զինվորը կուռք է դարձել, բայց ծնողը չի ուղարկում իր երեխային ծառայության, քանի որ նրա կյանքին է վտանգ սպառնում: Ըստ հոգեբանի՝ առաջնագիծն այնպիսի պաշտպանվածություն պիտի ունենա, այնպիսի սպառազինություն պիտի ունենա, որ ծնողը ռիսկի չդիմի երեխային բանակ ուղարկելով:

Վովա Վարդանովն էլ, անդրադառնալով Ալիևի հայտարարություններին նշեց, որ ինչքան էլ անմիտ կոչենք Ալիևին, չպետք է մոռանանք, որ նա Ադրբեջանի նախագահն է. «Նույնիսկ, եթե Ալիևը շիզոֆրենիկ է, հիմար-հիմար դուրս է տալիս, նույն ձևով կարող է հրաման տալ, որ զորքերը հարձակվեն: Անլուրջ նայել Ալիևի հայտարարություններին շատ ավելի մեծ անլրջություն է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031