Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեղծվել է համայնքային առաջին կանաչ էներգետիկ ենթակառուցվածքը

Մարտ 30,2018 16:20

Քասախ համայնքում ավարտվել է համայնքի էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված առաջին ծրագիրը, որն իրականացվել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի ֆինանսավորմամբ։

Քասախում ստեղծված մաքուր էներգիա արտադրող ենթակառուցվածքի միջոցով այսուհետ էլեկտրաէներգիա կստանան համայնքային նշանակության բոլոր շենքերը և արտաքին լուսավորման ցանցը։ Տեղադրվել են արևային ջրատաքացուցիչներ։ Արդիականացվել է համայնքի գլխավոր փողոցների լուսատուների համակարգը. տեղադրվել են LED լուսատուներ։

Ստեղծված «կանաչ ենթակառուցվածքների» շնորհիվ Քասախ համայնքը տարեկան կխնայի առնվազն 6,000,000 ՀՀ դրամ։

Քասախը Հայաստանում առաջինն է, որը որոշեց համայնքային մաքուր էներգիայի ենթակառուցվածք ստեղծել և հոսանքի ու տաք ջրի հարցը լուծել բնության միջոցով՝ միաժամանակ պահպանելով բնությունը։ Կանաչ էներգիայի օգտագործման արդյունքում տարեկան շրջակա միջավայր չի արտանետվի շուրջ 105 տոննա CO2 թունավոր գազ։

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը համայնքների էներգաարդյունավետության բարձրացման ծրագրերի ֆինանսավորումն իրականացնում է բացառապես հայկական դրամով, առանց սպասարկման վճարների, տարեկան 9 տոկոս տոկոսադրույքով և մինչև 5 տարի մարման ժամկետով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031