Լրահոս
Օրվա լրահոսը

Կեմերովոյում կատարվածից պետք է ճիշտ հետևություններ անել՝ նման դեպքերը կանխելու համար.Վահան Մարտիրոսյան

Մարտ 30,2018 16:16

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում։

Վահան Մարտիրոսյանը իր ցավակցությունը հայտնեց դեսպանին Կեմերովոյում տեղի ունեցած ողբերգության առնչությամբ։ Նա նշեց, որ կատարվածից պետք է ճիշտ հետևություններ անել՝ նման դեպքերը կանխելու համար։

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ տրանսպորտի և կապի ոլորտներում երկու երկրների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությանը։ Նախարարը մասնավորապես շեշտեց ռուսական կազմակերպության հետաքրքրվածությունը մեր երկրում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերի նկատմամբ։

Դեսպանը, կարևորելով տրանսպորտի և ճանապարհային ենթակառուցվածքների զարգացումը երկրի տնտեսության մեջ, նշեց, որ այն ոչ միայն նպաստում է բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների ծավալների մեծացմանը, այլև զբոսաշրջության ոլորտի առաջընթացին:

Նախարար Վահան Մարտիրոսյանը շնորհակալություն հայտնեց Իվան Վոլինկինին համատեղ աշխատանքի համար և հաջողություն մաղթեց նրան իր հետագա գործունեության մեջ:

 

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031