Լրահոս
Օրվա լրահոսը

«Հետը կաշխատենք, նորմալ երեխա կդառնա». հետախույզը կապտամազ Ասյա Խաչատրյանի մասին

Մարտ 30,2018 16:06

Հոգեբան Սամվել Խուդոյանի կարծիքով՝ Արցախում 19-ամյա Ասյա Խաչատրյանի հետ կատարվածն ավելի շատ անեկդոտային, քան անհանգստանալու բան է:

Հիշեցնենք՝ ՀՀ քաղաքացի Ասյա Խաչատրյանը պնդում է, որ Արցախ կատարած այցելության ընթացքում ոստիկաններն իր նկատմամբ ֆիզիկական և հոգեբանական ճնշում են կիրառել:

«Զարկերակ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Խուդոյանը նշեց, թե ակնհայտ է, որ այդ աղջիկն ինչ-որ սադրանք է արել, որի մանրամասները չգիտենք. «Այն նկարները, որ հրապարակել է, դրանցից ակնհայտ է, որ նա կարող էր պրովոկացիա անել: Բայց միևնույն ժամանակ ոստիկաններն էլ պետք է իրենց կոռեկտ պահեին: Աղջիկ է՝ մի բան էլ կարող է այնպես չլինի, ոստիկանը պիտի կոռեկտ պահի իրեն»:

Ազատամարտիկ, հետախույզ Վովա Վարդանովը նկատեց, թե Ասյա Խաչատրյանի վարքագիծը ձևավորվել է նաև մեր բացթողումների պատճառով. «Մի չար բան է տեղի ունեցել, ինչն այդ աղջիկն այնքան չի հասկանում, երբեմն մենք էլ չենք հասկանում. տարանջատելով ասում ենք՝ Արցախը Հայաստան չէ: Մինչդեռ Հայաստանը Քուռի ափով սկսում է և վերջանում Սեբաստիայի, Մալաթիայի, Երզնկայի կողմերը: Այս աղջիկը մեր թերացումների պատճառով այդ ձևով է դաստիարակվել. ինքն էլ է տարանջատում: Ու դա որոշ ուժեր ֆիշկա են դարձրել: Այդ աղջիկը մի քանի օրից գալու է մեր հավաքներին մասնակցելու, հետը կաշխատենք, նորմալ երեխա կդառնա: Մի քիչ բոյեվոյ է, նրա բռնած ուղղությունը կշտկենք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031