Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղի տարածքում «The HALO Trust» ականազերծող կազմակերպության մեքենայի ականի պայթյունից միջադեպի արդյունքում Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնում հայտնված` 1974 թվականին ծնված Արամ Մկրտչյանի վիճակը գնահատվում է կայուն ծանր՝ թույլ դրական դինամիկայով:
Տեղեկացնենք, որ նրա մոտ առկա էր ներքին արյունահոսություն, փայծաղի պատռվածք. կատարվել էր փայծաղի հեռացում:
1987 թվականին ծնված Գարիկ Ղահրիյանի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, կա թեթև դրական տեղաշարժ, հեմոդինամիկ տվյալները կայուն են:
Տեղեկացնենք, որ կյանքին վտանգ սպառնալու հետևանքով՝ նրա մոտ կատարվել էր զույգ ստորին վերջույթների ամպուտացիա, հեռացվել էր փայծաղը, ուներ հեմոռագիկ շոկ երրորդ ու չորրորդ աստիճանի, լրացուցիչ հետազոտությունների արդյունքում ի հայտ են եկել ողնաշարի գոտկային մասի երրորդ, չորրորդ ողերի ու փոքր կոնքի ոսկրերի կոտրվածքներ:
Առողջապահության նախարարությունը ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները նրանց վիճակի բարելավման ուղղությամբ:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարություն