Այսօր Թբիլիսիում մեկնարկում է արագ շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը: Հայտավորվել է 85 շախմատիստ: Հայաստանը ներկայացնում են կանանց ազգային հավաքականի անդամներ Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Կուրսովան եւ Մարիա Գեւորգյանը:
Մեկնարկային տուրում Մկրտչյանը խաղում է ադրբեջանցի Սաբինա Իբրահիմովայի հետ: Կուրսովայի եւ Գեւորգյանի մրցակիցները Վրաստանի ներկայացուցիչներ են, համապատասխանաբար, Անաստասիա Սիդամոնիձեն եւ Բելա Խոտենաշվիլին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ