Վաղը մեկնարկում է «GRENKE Chess Classic 2018» շախմատային գերմրցաշարը, որի առաջին երեք տուրերը կանցկացվեն Կարլսրուե քաղաքում, մյուսները՝ Բադեն-Բադենում:
Մասնակցում է տասը ուժեղագույն գրոսմայստեր. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա), Լեւոն Արոնյան (Հայաստան), Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա), Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ), Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան), Նիկիտա Վիտյուգով (Ռուսաստան), Արկադի Նայդիչ (Ադրբեջան), Հոու Յիֆան (Չինաստան), Գեորգ Մայեր եւ Մաթիաս Բլյուբաում (երկուսն էլ՝ Գերմանիա):
Արդեն կայացած վիճակահանությամբ մեկնարկային տուրի զույգեր կազմել են. Կարուանա-Կարլսեն, Բլյուբաում-Վիտյուգով, Մայեր-Արոնյան, Նայդիչ-Վաշյե-Լագրավ, Անանդ-Հոու Յիֆան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ