Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուսական ռազմակայանում կարգապահական խնդիրներ կան, ոստիկանները դրա համար են». փորձագետ

Մարտ 30,2018 14:47

Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը կարծում է, որ Գյումրիում ռուսական ռազմական ոստիկանության տեղակայումը պայմանավորված չէ տարածաշրջանային քաղաքական գործընթացներով եւ ՀՀ-ում Ռուսաստանի դերակատարումն ավելացնելու միտմամբ: Այս մասին նա այսօր կարծիք հայտնեց «Հայելի» մամուլի ակումբում՝ լրագրողների հետ հանդիպմանը:

Փորձագետը ռուս ոստիկանների՝ Գյումրիում գտնվելու մեջ վտանգ չի տեսնում: «Նրանք գործելու են ռուսական ռազմակայանի շրջանակում, քանի որ կայանում կարգապահական խնդիրները լուրջ են: Նրանց կարգի հրավիրելու խնդիր կա»,-վստահեցրեց Ռուբեն Սաֆրաստյանը:

Ապա` անդրադառնալով փորձագիտական գնահատականներին այն մասին, թե Թուրքիան սիրիական Աֆրինը գրավելուց հետո հայերի հանդեպ գործողություններ կիրականացնի, Ռուբեն Սաֆրաստյանը նշեց. «Չեմ կարծում, որ Հալեպի ուղղությամբ Թուրքիան որոշակի մեծամասշտաբ գործողություններ կիրականացնի: Թուրքիայի համար հիմա նշանակություն չունի հայերի դեմ գործողություններ կազմակերպելը, առավել եւս, որ Աֆրինի շրջանում, ըստ տեղեկությունների, հայեր չեն մնացել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031