Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաջիկայում Թուրքիան Ադրբեջանին կարող է դրդել ՀՀ-ի դեմ ռազմական ագրեսիայի». թուրքագետ

Մարտ 30,2018 14:02

«Թուրքիան ՀՀ-ի դեմ չի իրականացնի ռազմական ագրեսիա, քանի որ ՀՀ-ն ՀԱՊԿ-ի անդամ է եւ ունի ռազմավարական դաշնակից՝ ի դեմս Ռուսաստանի»,-«Հայելի» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման համոզմունք հայտնեց թուրքագետ, արեւելագետ Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա բնորոշմամբ՝ եթե տարածաշրջանում ազդեցությունն ավելացնել փորձող Թուրքիան նման գործողություն կատարի ՀՀ-ի դեմ, դա կնշանակի, որ ՆԱՏՕ-ն է նման հարձակում կատարում:

«Մոտ ապագայում դա հնարավոր չէ»,-ասաց նա: Ռուբեն Սաֆրաստյանը կարծում է՝ փոխարենը Թուրքիան, որը սիրիական գործերով է խիստ զբաղված, Ադրբեջանին կարող է դրդել ագրեսիվ լինել ՀՀ-ի դեմ. «Մենք միշտ պետք է պատրաստ լինենք: Ադրբեջանում նախագահական ընտրություններ են սպասվում: Կարող է տեղի ունենալ որոշակի ագրեսիա Հայաստանի հանդեպ՝ ապրիլյան ռազմական գործողությունների մասշտաբով, կամ դրանից ավելի պակաս»:

Անդրադառնալով Իրանի նախագահ Հասան Ռուհանիի՝ օրերս հնչեցրած հայտարարությանը, թե Արցախյան հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով, փորձագետը նկատեց. «Իրանը, լինելով խաղաղասեր պետություն եւ հավասարակշռող դեր կատարելով Մերձավոր արեւելքում, ձգտում է, որ իր հարեւան տարածքներում եւս լինի խաղաղություն»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031