«Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) զինյալները հարձակում են իրականացրել Թուրքիայի Սիիրթ (Սղերթ-խմբ.) նահանգի Էրուհ շրջանում տեղակայված ռազմաբազայի վրա:
Հարձակման հետևանքով սպանվել են բազայում ծառայող 6 թուրք անվտանգության աշխատակից, 3 անվտանգության աշխատակից, 4 զինվոր էլ վիրավորվել են:
Վիրավորները տեղափոխվել են Սիիրթի կենտրոնական հիվանդանոց:
Հաղորդվում է, որ քուրդ զինյալներին հայտնաբերելու և վնասազերծելու նպատակով թուրքական անվտանգության ուժերը Սիիրթում լայնամասշտաբ գործողություն են սկսել:
Աղբյուր` Haberler.com