Մարտի 29-ին Լիտվայի կինոարտադրողների միությունում կայացավ հայազգի կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմի դիտումը, որին ներկա էին ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը, ֆիլմի դերասաններ Սանդրա Դաուկշայտեն (Լիտվա), Հոմայուն Էրշադին (Իրան), «Վերջին բնակիչը» ֆիլմի համաարտադրող լիտվական «Արտբոքս» ընկերության ներկայացուցիչ Կեշտուտիս Դրաժդաուսկասը։
Հյուրերին ուղղված իր խոսքում դեսպան Մկրտչյանը գոհունակություն հայտնեց ֆիլմի նկատմամբ լիտվական հասարակությունում առաջացած հետաքրքրության կապակցությամբ՝ նշելով, որ ՀՀ դեսպանությունը պլանավորվում է հավելյալ դիտումներ իրականացնել Լիտվայի տարբեր կինոթատրոններում։
Տիգրան Մկրտչյանը հակիրճ ներկայացրեց ղարաբաղյան հակամարտության նախապատմությունը, այդ խնդրի վերաբերյալ տեղեկացվածության բարձրացման անհրաժեշտությանը՝ շեշտելով ֆիլմում ներկայացվող կարևոր ուղերձները։
ՀՀ ԱԳՆ