Մարտի 29-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Մաշտոցի պողոտայի թիվ 33 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1978 թ. ծնված Կամո Խ.-ին, որը նույն օրը, ժամը 19.00-ին, թիվ 47 երթուղու ավտոբուսի սրահում, 1939 թ. ծնված Ալբերտ Բ.-ի տաբատի գրպանից գողացել է 30.000 դրամ:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է քննություն:
ՀՀ ոստիկանություն