Ռուսաստանի Քննչական կոմիտեն ձերբակալել է «Կեմերովոյի հրուշակեղենի կոմբինատ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Յուլյա Բոգդանովային. հենց այդ ձեռնարկատիրությանն էր պատկանում «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնը, որտեղ մարտի 25-ին տեղի ունեցած հրդեհի հետևանքով պաշտոնական տվյալներով զոհվել էր 64 մարդ: Այս մասին գրում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով ՔԿ պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոյին:
«Քննության ընթացում պարզվել է, որ Բոգդանովան, լինելով պատասխանատու հրշեջ անվտանգությանը հետևելու համար, բազմիցս իր ենթակաների կողմից տեղեկացվել է, որ շենքում հակահրդեհային անվտանգության համակարգերում թերություններ կան: Այդուհանդերձ, Բոգդանովան զբաղվելով միայն նոր առևտրային տարածքներ վարձակալության տալով, որևէ քայլ չի ձեռնարկել հակահրդեհային անվտանգության թերությունները վերացնելու համար»,- ասել է Պետրենկոն՝ հավելելով, որ շուտով նրա դեմ պաշտոնական մեղադրանք կներկայացվի:
Ընդհանուր առմամբ հետաքննության շրջանակում ձերբակալվել է 5 մարդ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ