Լրահոս
Օրվա լրահոսը

Սա ամենահաջողված պետական ռազմավարությունն է, որ երբեւէ ներկայացվել է. «Ազգ»

Մարտ 30,2018 12:24

Պաշտպանության նախարարի պաշտոնում Վիգեն Սարգսյանի նշանակումից հետո առաջ քաշվեց ազգ-բանակ հայտնի գաղափարը, որը, կարելի է ասել, գրավոր ձեւաչափ ստացավ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի 2018-2024թթ. արդիականացման ծրագիր» փաստաթղթով, որը հրատարակվեց օրերս:

Քննարկվող փաստաթղթի կարեւորագույն մասը 3-րդ գլուխն էՙ Արդիականացման տեսլականըՙ ազգ-բանակ : Այստեղ մանրամասն անդրադարձ կա այս տեսլականի հիմնական գաղափարներինՙ առաջնորդություն, օրինապաշտություն եւ մարդակենտրոնություն, առաջադիմություն, նորարարություն եւ ներառականություն : Այս գաղափարների առաջադրումը միավորում ու ուժեղացնում է ազգ-բանակ հայեցակարգի մոտեցումները` նրան տալով իրական ժողովրդական արժեք, իսկ պետության բնակչության մեծ մասի գիտակցական աջակցությունը այս ծրագրինՙ ռազմավարական նշանակություն ունի ու կարող է ապահովել դրա հաջողությունը:

Վերը նշվածների մեջ թերեւս կարելի է շեշտել առաջնորդության գաղափարի ներմուծումը, որը ոչ միայն կարեւոր է փաստացի պատերազմում գտնվող ժողովրդի համար, այլեւ նորարարություն իր տեսակի մեջ, քանի որ այսօր ազգի «էլիտա» իրեն համարող խավը հիշեցնում է դասալիքների ամբոխ, որի առկայությունը իր բացասական իմիջով, միայն թուլացնում է պետության ու նրա զինված ուժերի մարտունակության գաղափարը:

Շատ կարեւոր է նաեւ ներառականության գաղափարը, քանի որ առանց հասարակական լայն աջակցության նմանատիպ ծրագիր իրականացումն անհնար է, իսկ դրա համար հարկավոր է շուրջօրյա բացատրական ու քարոզչական աշխատանք: Սա հատկապես կարեւոր է` հաշվի առնելով Հայաստանում գործող օտարերկրյա հակապետական տասնյակ կառույցների առկայությունը, որոնք պացիֆիզմի ու տարբեր այլ կեղծ գաղափարների անվան տակ արդեն իսկ պայքար են սկսել ազգ-բանակ հայեցակարգի դեմ:

Չնայած իր որոշակի թերություններին, այնուամենայնիվ, պետք է շեշտել, որ սա ամենահաջողված պետական ռազմավարությունն է, որ երբեւէ ներկայացվել է, այն բավականին գործնական է եւ մատնանշում ու հնարավորություն է տալիս թիրախավորված անդրադառնալ նաեւ մարտավարական այն ծրագրերին, որոնք պետք է գրվեն արդիականացման այս նախագիծը վերջնական նպատակին հասցնելու համար: Շատ կարեւոր է, որ այն չընկալվի որպես վերջնական պատրաստ փաստաթուղթ ու դրա կատարելագործման վրա աշխատանքը լինի շարունակական:

Արմեն ՄԱՆՎԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031