Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարության ձևավորումը ընդամենը լինելու է ներիշխանական մրցակցության, դիրքային պայքարի նոր փուլի մեկնակետ. «Ժամանակ»

Մարտ 30,2018 12:19

Բանն այն է, որ վարչապետության հարցն ու կառավարության ձևավորումը ինքնին ինչ-որ վերջնական բան չեն, որից հետո հաստատվելու է մեռյալ իրավիճակ: Կառավարության ձևավորումը ընդամենը լինելու է ներիշխանական մրցակցության, դիրքային պայքարի նոր փուլի մեկնակետ, և այդ իմաստով Սերժ Սարգսյանի համար երևի թե կարևոր է հասկանալ նաև ներիշխանական թևերի վարքագիծը, որն ուսումնասիրելու համար էլ գուցե նա արել է հայտարարությունը, այսպես ասած, բավականին շուտ, քան սպասվում էր իրականում: Ի վերջո, փողոցային աշխուժության պարագայում Հայաստանում միշտ էլ առաջանում է հարցը, թե իշխանական թևերն ինչպես են իրենց պահելու փողոցի հանդեպ, լինելո՞ւ է որևէ աջակցություն՝ բնականաբար փակ տարբերակով, որը սակայն երբեք փակ չի մնա Սերժ Սարգսյանի համար:

Առիթ ունեցել ենք խոսելու այն մասին, որ Հայաստանում մրցակցային, դասական քաղաքական պայքարի, իշխանություն-ընդդիմություն քաղաքագիտական հարաբերությունների ձևաչափերի և կանոնների բացակայության պայմաններում փողոցը, ըստ էության, դառնում է իշխանության համար հանգուցային փուլերի «խոպան», առաջին հերթին՝ բնականաբար ներիշխանական թևերի համար:

Բանն այն է, որ ստեղծվում է իրավիճակ, երբ շահերի բախման և իշխանության դիրքերի համար պայքարի մեջ գտնվող թևերը կա՛մ պետք է ինչ-որ բան փորձեն անել փողոցում ծավալվող գործընթացների շնորհիվ՝ ըստ էության գնալով, այսպես ասած, բացահայտվելու գրեթե անխուսափելի ռիսկի, կա՛մ ստիպված պետք է իշխանության ներսում, այսպես ասած, կոնսոլիդացվեն փողոցի դեմ, այսինքն՝ մտնեն «ընդհանուր դրոշի» ներքո՝ հրամանատարի առաջնորդությամբ:

«Խոպանի» սեզոնն այդ իմաստով բացված է, և այդ տեսանկյունից իշխանությունը ոչ թե ընկած է լինելու փողոցում, այլ հենց փողոցում է ամրանալու:

Արամ ԱՄԱՏՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031