Ի՞նչ է ստացվում. ընդամենը մեկ տարի առաջ խորհրդարանական ընտրություններ են եղել, որին մասնակցած ՀՀԿ-ն ներկայացել է նոր դեմքերով, խոստումներ է տվել, թե այս կանենք, այն կանենք, սա էլ մեր վարչապետը կլինի, այսքան տոկոս կխփենք տնտեսությունում, անցնում է մեկ տարի, նոր վարչապետ են ցանկանում նշանակել, որը կապ չի ունեցել ընտրությունների հետ։
Դուք նախ պատասխանեք, թե ինչու Կարեն Կարապետյանը չպետք է լինի վարչապետ, որտեղ է ձախողվել, արդյոք մեկ տարին բավարար էր, որպեսզի համոզվեք նրա ոչ կոմպետենտության մեջ։
Կամ՝ ինչու պիտի վարչապետ չլինի ՀՀԿ-ի ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը, հետո անցեք Սերժ Սարգսյանին։ Եթե Սերժ Սարգսյանը շատ է ցանկանում վարչապետ դառնալ, նշանակում է պետք է այս խորհրդարանը ցրի, նոր խորհրդարանական ընտրություններ հայտարարի, դրա քարոզարշավին անձամբ մասնակցի, զլխավորի ՀՀԿ-ի ցուցակը, հաղթի, անհրաժեշտ մանդատներ ստանա, ու խնդրեմ, այդ դեպքում բան ասող չի լինի։
Մհեր ՂԱԼԵՉՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում