Լրահոս
Օրվա լրահոսը

Կապույտ մազեր, կապույտ իրավունքներ, կապույտ ոստիկաններ. «Չորրորդ իշխանություն»

Մարտ 30,2018 11:52

Այն բանից հետո, երբ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ոստիկանները ծեծեցին ու նվաստացրին Հայաստանից այնտեղ գնացած մի աղջկա եւ իրենց ապօրինի գործողություններն արդարացրին հայտարարությամբ, թե՝ «կգնաս քո Հայաստանում մազերդ կներկես, կծխես, պիվա կխմես, կգնաս քո Հայաստանում արդարություն ու փաստաբան կպահանջես», պարզվեց, որ հայաստանցիների ու ղարաբաղցիների առողջ հարաբերությունները պայմանավորված են ԼՂԻՄ-ի ոստիկանության՝ կապույտի հանդեպ ունեցած ֆոբիայով։

Եղածը մեծ բան չէ՝ ոստիկանները նեղացրել են ՀՀ քաղաքացուն։ Սա մի բան է, որ ամեն օր պատահում է նաեւ Հայաստանում։ Ի վերջո, տուժած աղջիկը, գալով Հայաստանի Հանրապետություն, նույն ուժային կառույցների կողմից առանձնապես պաշտպանություն չգտավ. Ասյա Խաչատրյանի հետ առանձնակի քնքշանքով չվերաբերվեցին ո՛չ տեղի ոստիկանները, ո՛չ էլ 6-րդ վարչությունը։

Բայց սա կարեւոր չէ։ Մենք՝ մեր ոտի տակ տված իրավունքներով ու մեր նսեմացած արժանապատվությամբ կանցնենք, կգնանք, իսկ Հայաստանն ու Արցախը հավերժ են։

Հիմա լրատվամիջոցներն իրենց հրապարակումներում եւ մարդիկ՝ սոցցանցերի քննարկումներում լեզուները պետք է իրենց քաշեն, խոսքի տակն ու գլուխը լավ չափեն, որպեսզի մեր ու Արցախի, այսինքն՝ նույն ժողովրդի մեջ, նույն ժողովրդի երկու բանակների մեջ, նույն ժողովրդի երկու ուժային կառույցների մեջ խժդժություն չընկնի։ Դե, ԼՂԻՄ ոստիկանությունը հիմարություն է՝ արել է։ Բան է՝ ասել է։ Չի հասկացել։ Դե, խուժան են, վայրենի են։ Բայց մենք հո հասկանու՞մ ենք, որ իրավիճակը հղի է…

Ի վերջո, գուցե այդ երիտասարդ, կապույտ ներկած մազերով աղջիկը լրտե՞ս է։ Այլապես ինչու՞ հենց հիմա նրան ստորացրեց ԼՂԻՄ ոստիկանությունը։ Ինչու՞ հենց հիմա նա բարձրաձայնեց իր հետ պատահածի մասին։

Մ. ԲԱՂԴԱԳՅՈՒԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031