ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հայտարարել է ձվի շուկայում խիստ վերահսկողություն սահմանելու մասին։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանձնաժողովը շաբաթական երեքանգամյա մոնիտորինգի եւ դիտանցումների փոխարեն անցել է ամենօրյա ռեժիմի։ Այդ նպատակով ՏՄՊՊՀ-ում անգամ ստեղծվել է աշխատանքային խումբ, որն էլ պարբերաբար դիտանցումներ է իրականացնում Երեւանի մանրածախ խոշոր վաճառակետերում։ Ըստ ՏՄՊՊՀ-ի՝ թույլ չպետք է տրվեն չհիմնավորված գնային փոփոխություններ, ինչը կարող է վնաս պատճառել մի կողմից՝ սպառողների, իսկ մյուս կողմից՝ բարեխիղճ տնտեսվարողների շահերին։
Ձկնամթերքի շուկայում եւս գնային վայրիվերումներ չեն լինի։ Համենայնդեպս այդպես խոստացավ ձկնաբույծների միության նախագահ Արմեն Բունիաթյանը։ «Ինչ թանկացման մասին է խոսքը։ Անգամ 100 դրամով իջեցրել ենք ձկան գինը»,- նկատեց Բունիաթյանը։ Այսինքն՝ եթե իշխան ձկնատեսակի մեկ կիլոգրամը վաճառվում էր 1800 դրամ, ապա Սուրբ Զատիկի տոնի կապակցությամբ այն 100 դրամով էժանացել է եւ դարձել 1700 դրամ։ Պարզվում է՝ ձկնաբույծները ձկան գինը Սուրբ Զատիկից հետո կրկին բարձրացնելու են։ Ի դեպ, ըստ որոշ տեղեկությունների՝ հավկիթի գինը եւս տոնից հետո կբարձրանա։ Թե որքա՞ն, առայժմ դժվար է կանխատեսել։
Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում