Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանում «ապագա չեն տեսնում», այդպես ասում է արտագաղթողների ճնշող մեծամասնությունը. «Ժողովուրդ»

Մարտ 30,2018 11:31

Հայաստանում ժողովրդագրական պրոբլեմները սրվել են արտագաղթի մեծ ծավալների, ինչպես նաեւ ծնելիության ցուցանիշի շարունակական անկման հետեւանքով։ Մարդիկ արտագաղթում են առաջին հերթին այն պատճառով, որ շարունակում է չլուծված մնալ Ղարաբաղյան հակամարտությունը, եւ ամեն րոպե առկա է պատերազմի վերսկսման վտանգը։ Ուստի շատերը խուսափում են իրենց արու զավակներին կիսապատերազմական երկրում բանակ ուղարկելուց՝ գերադասելով արտագաղթել։

Ու քանի դեռ չի լուծվել Ղարաբաղյան հիմնահարցը, չի հաստատվել խաղաղություն, արտագաղթի ծավալների կտրուկ նվազում ակնկալելն առնվազն միամտություն է։

Մարդիկ նաեւ արտագաղթում են համատարած հուսալքության պատճառով. Հայաստանում «ապագա չեն տեսնում», այդպես ասում է արտագաղթողների ճնշող մեծամասնությունը։ Եվ գիտե՞ք ինչու այս տարիների ընթացքում մարդիկ դժգոհ են եղել իշխանությունների վարած քաղաքականությունից, պայքարել են իշխանափոխության համար, սակայն արդյունքի չեն հասել. ՀՀԿ-ն ամեն անգամ ամենատարբեր մեթոդներով՝ ընտրակեղծիքներով, բռնությամբ, սպանություններով, ընտրակաշառքով վերարտադրվել է։ Ու ամեն մի կեղծված ընտրություն իր հետեւից բերեց հիասթափվածներ եւ արտագաղթողների հսկա ալիք։ Էլ չենք խոսում Հայաստանում տարիներ շարունակ տիրող սոցիալ-տնտեսական ծանր վիճակի մասին։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031