Հանրության մեջ առաջացած հիմնական մտավախությունը կապված է անձնական տվյալների գաղտնիության պահպանման հետ, եւ դա միանգամայն տրամաբանական է։ Շենգենյան վիզայի համար անհրաժեշտ փաստաթղթերը կարեւոր տեղեկատվություն են պարունակում, եւ տրամադրել այդ տեղեկատվությունը թուրքական ընկերությանը, այն պարագայում, երբ մեր երկրները դիվանագիտական հարաբերություններ չունեն, առնվազն մտահոգիչ է։
Գերմանիայի դեսպանը, անդրադառնալով այդ մտավախություններին, ասել է, որ անձնական տվյալների պահպանությունն իրենց համար բարձր արժեք է եւ երաշխավորել, որ որեւէ տվյալ արտաքին օգտագործողների չի հասնի։
Դեսպանի երաշխիքների հետ որոշակի հակասության մեջ է «Վիզամետրիկ»-ի կայքում տրված տեղեկատվությունը։ Այնտեղից տեղեկանում ենք, թե «ո՞ւմ եւ ի՞նչ նպատակով կարող են փոխանցվել մշակված տվյալները».
«Ձեր տվյալները կարող են փոխանցվել մեր աշխատակիցներին, մատակարարներին, գործակալություններին, VisaMetric լիազորներին, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, իրավական եւ տվյալների մշակմամբ զբաղվող կազմակերպություններին, որպեսզի մեր աշխատակիցներն անհրաժեշտ գործունեությունն իրականացնեն այնպես, որ Դուք օգտագործեք VisaMetric արտադրանքն ու ծառայությունները եւ դրանք Ձեր ճաշակին ու պահանջներին համապատասխան առաջարկվեն»,- ասված է համընկերության կայքում։
Արդյոք «իրավական եւ տվյալների մշակմամբ զբաղվող կազմակերպությունները» երրորդ կողմ չեն համարվում։
Վլադիմիր ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում