Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս բռնել խոշոր ձկներին

Մարտ 30,2018 15:30

«Մասնագիտացված հակակոռուպցիոն քաղաքացիական հասարակության կազմակերպությունները` հանձին Հայաստանի ՔՀԿ հակակոռուպցիոն կոալիցիայի, մեր երկրի իշխանություններին տվել են ձկնորսական համապատասխան ցանցը` ապօրինի հարստացման քրեականացման տեսքով:

Իշխանություններին մնում է երկրի իրավապահ ու հակակոռուպցիոն մարմինների միջոցով ուղղակի գործադրել այն, եւ խոշոր ձկները ինքնաբերաբար կհայտնվեն այդ ցանցի մեջ»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, ՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը: Հիշեցնենք. նախագահ Սերժ Սարգսյանը դեռ հինգ տարի առաջ էր հայտարարել խոշոր ձկներին բռնելու մասին: Սակայն հերթը նրանց այդպես էլ չի հասնում. ինչո՞ւ` հետաքրքրվել էինք Կարեն Զադոյանից:

Կարդացեք 

«Առավոտ»

29.03.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել