Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, մարտի 29-ին խուզարկեցին Արարատի մարզի Արբակ գյուղի տներից մեկը։
Արդյունքում հայտնաբերվեցին տարբեր քաշերով մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն, չորացված-մանրացված տարբեր քաշերով զանգվածներ։ Հայտնաբերվածն առգրավվել է։ Նշանակվել են փորձաքննություններ դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։
ՀՀ ոստիկանություն